Կարևոր իրադարձություններ

Շվեդիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Օրեբրոյի նահանգապետին և քաղաքապետին

26 Սեպտեմբեր, 2017 20:11
Շվեդիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Օրեբրոյի նահանգապետին և քաղաքապետին

Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը սեպտեմբերի 25-ին աշխատանքային այց է կատարել երկրի արդյունաբերական և կրթական կենտրոններից մեկը հանդիսացող Օրեբրոյի նահանգ, որի ընթացքում հանդիպումներ է ունեցել Օրեբրոյի նահանգապետ Մարիա Լարսոնի, Օրեբրոյի քաղաքային խորհրդի նախագահ Ագնետա Բլյոմի և քաղաքապետ Քենեթ Նիլսոնի հետ։ Այս մասին  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից։

«ՀՀ դեսպանը վերստին շնորհակալություն հայտնեց Օրեբրոյի նահանգային և քաղաքային իշխանություններին Հայոց ցեղասպանության հուշակոթողի կանգնեցման համար, ինչը 2015թ. առաջին նման հուշարձանն էր Շվեդիայում՝ տեղադրված նահանգային և քաղաքային իշխանությունների նախաձեռնությամբ, ինչպես նաև Օրեբրոյի հայ համայնքի հանդեպ մշտական ուշադրության համար։

Ի շարունակություն նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների՝ քննարկվեցին Օրեբրոյի նահանգի և Օրեբրո քաղաքի՝ ՀՀ մարզային ու քաղաքային իշխանությունների հետ ապակենտրոնացված համագործակցության հաստատման խնդիրները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի իրականացումը՝ մասնավորապես գյուղատնտեսության, բնապահպանության, էկոտուրիզմի, կանանց զբաղվածության ոլորտներում։

Զրուցակիցների խնդրանքով ՀՀ դեսպանը ներկայացրեց նաև Հայաստանի ներդրումային միջավայրը և դրա բարելավման ուղղությամբ կառավարության ձեռնարկած քայլերը՝ անդրադառնալով նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին, Հայաստան-ԵՄ հարաբերություններին»,- նշված է հաղորդագրության մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին