Կարևոր իրադարձություններ

Աշխարհի խոշորագույն չմշակված ալմաստը վաճառվել է 53 մլն դոլարով

26 Սեպտեմբեր, 2017 19:47
Աշխարհի խոշորագույն չմշակված ալմաստը վաճառվել է 53 մլն դոլարով

Բրիտանացի մագնատ, ոսկերիչ Լոուրենս Գրաֆը 53 մլն դոլարով կանադական լեռնաարդյունահանող Lucara Diamond ընկերությունից գնել է աշխարհի ամենամեծ չմշակված ալմաստը՝ Lesedi la Rona («Մեր լույս»)։ Այս մասին հայտնում է The Daily Telegraph-ը։

Թերթը նշում է, որ 1109 կարատանոց անգույն ալմաստը, որը հայտնաբերվել էր 2015 թվականին Բոտսվանայում, տևական ժամանակ գնորդ է փնտրել։

2016 թվականին թենիսի գնդակի չափս ունեցող ալմաստը դրվել էր Sotheby’s-ի կողմից աճուրդի։ Գնորդները դրա համար առաջարկել էին առավելագույնը 61 մլն դոլար, մինչդեռ այն հայտնաբերող կանադական ընկերության ղեկավար Ուիլյամ Լեմն ակնկալել է առնվազն 70 մլն դոլար ստանալ։

Lesedi la Rona-ն այժմ հանդիսանում է աշխարհի ամենամեծ ալմաստը։ Այն զիջում է միայն 1905 թվականին ՀԱՀ-ում արդյունահանված Cullinan ալմաստին, որն ունեցել է ավելի քան 3106 կարատ քաշ, սակայն բազմաթիվ մասերի բաժանվել։

 

Լրահոս

Դիտել ավելին