Կարևոր իրադարձություններ

Ծանրամարտի ԵԱ. Արմեն Գրիգորյանը դարձավ չեմպիոն, Ռաֆիկ Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր

26 Սեպտեմբեր, 2017 19:30
Ծանրամարտի ԵԱ. Արմեն Գրիգորյանը դարձավ չեմպիոն, Ռաֆիկ Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր

Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում այսօր Հայաստանը հերթական ոսկին և բրոնզը նվաճեց,- տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

 

Մինչև 17 տարեկան տղաների պայքարում 69 կգ քաշային կարգում հանդես եկան Արմեն Գրիգորյանն ու Ռաֆիկ Հարությունյանը: Երկամարտում Արմենն արձանագրեց 296 կիլոգրամ և նվաճեց չեմպիոնի կոչումը (134 կգ` փոքր արծաթ + 162 կգ` փոքր բրոնզ):

Ռաֆիկը պատվո հարթակի երրորդ աստիճան բարձրացավ երկամարտի 295 (135 կգ՝ փոքր ոսկի + 160 կգ՝ չորրորդ տեղ) արդյունքով:

 

Լրահոս

Դիտել ավելին