Կարևոր իրադարձություններ

Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովը մեզ ուժ ու ոգի հաղորդեց. Արտո Օքսայան

26 Սեպտեմբեր, 2017 19:00
Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովը մեզ ուժ ու ոգի հաղորդեց. Արտո Օքսայան

Սեպտեմբերի 26-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Ֆրանսիայի Նիս քաղաքի Ծխական խորհրդի ատենապետ Արտո Օքսայանին, Նիսի հայկական համայնքի ներկայացուցիչներ Մարի և Հակոբ Ալթիփալակյաններին: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ սփյուռքի նախարարը հետաքրքրվել է համայնքի նորություններով և առաջիկա ծրագրերով, կարևորել է Արտո Օքսայանի հայանպաստ գործունեությունը համայնքը միավորելու, զորացնելու, Հայրենիքի հետ կապը ամուր պահելու ուղղությամբ:

Արտո Օքսայանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, ներկայացրեց իր տպավորությունները «Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովի վերաբերյալ. «Շատ կարևոր ու արդյունավետ հավաք էր, որը մեզ ուժ ու ոգի հաղորդեց: Սփյուռքի հայության մեծ պարտականությունն է՝ Հայաստանի կողքին լինել: Սփյուռքահայի համար մեծ պարծանք է օգտակար լինել Հայրենիքին», – հավելեց համայնքային գործիչը: Մարի և Հակոբ Ալթիփալակյանները նույնպես անդրադարձան Հայաստանում կատարվող փոփոխություններին: Տիկին Մարին մասնավորապես շեշտեց. «Մենք ամեն տարի գալիս ենք Հայաստան և ամեն անգամ ավելի գեղեցիկ, նորացված ենք տեսնում մեր Հայրենիքը: Շատ մեծ առաջընթաց կա: Ինձ հիացնում են Երևանի ճարտարապետությունը, փողոցների մաքրությունը:

Ժողովուրդը բարեկիրթ է, բարեհամբույր, ջերմ»: Քննարկվեցին հայապահպանությանն ու լեզվի պահպանմանը, Հայաստան-Սփյուռք կապերի ամրացմանն ու զարգացմանն ուղղված այլ հարցեր:

 

Լրահոս

Դիտել ավելին