Կարևոր իրադարձություններ

«Հեզբոլլահը» կոչ է անում քրդերին hետ կանգնել անկախացումից

26 Սեպտեմբեր, 2017 16:50
«Հեզբոլլահը» կոչ է անում քրդերին hետ կանգնել անկախացումից

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման խորհրդարանական խմբակցության նախագահ Մուհամադ Ռադը խոսել է իրաքյան Քուրդիստանում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած անկախության հանրաքվեի մասին:

Թուրքական «Yeniakit» թերթի կայքի հաղորդմամբ՝ Լիբանանի Բեքա քաղաքում կազմակերպված մի միջոցառման ժամանակ Ռադը մասնավորապես ասել է.

«Իրաքյան Քուրդիստանի անկախանալու ցանկությունը անմեղ նախաձեռնություն չէ: Խելամիտ քրդերը  պետք է տարածաշրջանի մյուս խմբերից դասեր քաղեն և որքան հնարավոր է շուտ հետ կանգնեն այդ սխալից»:

Հիշեցնենք, որ իրաքյան Քուրդիստանում սեպտեմբերի 25-ին անցկացված անկախության հանրաքվեի նախնական արդյունքներից պարզվել է, որ ընտրողների 93%-ը կողմ է քվեարկել: Անկախությանը դեմ է քվեարկել ընտրողների 6.7%-ը: 

 

Լրահոս

Դիտել ավելին