Կարևոր իրադարձություններ

Օռնելլա Մուտիի ելույթը և Դոն Պիպոյի որդու արկածները. «Հրապարակ»

26 Սեպտեմբեր, 2017 09:10
Օռնելլա Մուտիի ելույթը և Դոն Պիպոյի որդու արկածները. «Հրապարակ»

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 20-ին Մարզահամերգայինում համերգի ժամանակ զվարճալի միջադեպ է գրանցվել։ Երբ «Ծագումով հայեր» հաղորդման հավաքի ժամանակ իտալացի դերասանուհի Օռնելլա Մուտին բարձրացել է բեմ ու իտալերեն խոսել, նրա խոսքը թարգմանել է համերգի հովանավոր Դոն Պիպոյի որդին՝  թարգմանելով ոչ թե հայերեն, այլ՝ ռուսերեն։ Դահլիճից բացականչել են՝ հայերեն, հայերեն։ Եվ դահլիճին «խաղաղեցնելու» համար հանդիսատեսի միջից մի երիտասարդ, կոստյումը հագնելով, վազել է բեմ ու սկսել մի կերպ թարգմանել Մուտիի խոսքը՝ իտալերենից հայերեն։

Ապա խոսել է Պիպոյի որդին՝ ռուսերեն հայտարարելով, թե կխոսի անգլերեն, եւ բեմ բարձրացած երիտասարդը ստիպված է եղել դա էլ թարգմանել հայերեն՝  «կոտրատված հայերենով»։ Ի դեպ, դահլիճում նստած է եղել նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին