Կարևոր իրադարձություններ

Վտակների վերաբերյալ ինստրուկտաժ չկա. Ինչո՞ւ Հովիկ Աբրահամյանին չէին հրավիրել. «Հրապարակ»

26 Սեպտեմբեր, 2017 08:00
Վտակների վերաբերյալ ինստրուկտաժ չկա. Ինչո՞ւ Հովիկ Աբրահամյանին չէին հրավիրել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանին ինչո՞ւ չէիք հրավիրել Հայաստան-Սփյուռք համաժողովին, հարցրինք կարկառուն ՀՀԿ-ականներից մեկին: «Ի՞նչ ստատուսով»: Նախկին վարչապետի: «Հայաստանը հազար նախկին վարչապետ ունի, ո՞ր մեկին հրավիրեինք»:

Նախ` «հազար» չէ. ես Խատիսյանին ու Վրացյանին նկատի չունեի, այլ անկախության շրջանի 13 վարչապետերին, հատկապես` Հովիկ Աբրահամյանին, որն էլ եղել է Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովից (2014) մինչեւ 6-րդ համաժողովի ընթացքի վարչապետ` ուղիղ 2 տարի, Սփյուռքի ու համանուն նախարարության հետ ունեցել է շատ լավ հարաբերություններ: «Դե գիտեք, «գետակ-վտակներ» պոլեմիկայից հետո բոլորն ավելի զգուշավոր են դարձել»:

«Զգուշավորները» չգիտե՞ն, որ խոսվում է նաեւ 2018-ից հետո նրա հնարավոր փոխվարչապետության մասին` «Ծառուկյան դաշինքի» կոալիցվելու «արդյունքում»: «18-ի մասին` միայն 18-ին, այսօր Հովիկ Աբրահամյանը քաղաքականության մեջ չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին