Կարևոր իրադարձություններ

Եվս երկու մեդալ՝ բանակայինների 2017 թվականի աշխարհի առաջնությունից

25 Սեպտեմբեր, 2017 11:39
Եվս երկու մեդալ՝ բանակայինների 2017 թվականի աշխարհի առաջնությունից
Լիտվայի Կլայպեդա քաղաքում ավարտված ըմբշամարտի բանակայինների 2017 թվականի աշխարհի առաջնությունում Հայաստանի Հանրապետության հավաքականի անդամ, 130 կգ քաշային Էդգար Խաչատրյանը դարձավ արծաթե, իսկ 80 կգ քաշային Ռաֆայել Մանուկյանը՝ բրոնզե մեդալակիր: 
 
Այսպիսով, հունա-հռոմեական ըմբշամարտի բանակայինների 2017 թվականի աշխարհի առաջնությունում ՀՀ հավաքականը նվաճեց մեկ ոսկե, երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ: 
 
Հիշեցնենք, որ հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Հանրապետության հավաքականը առաջնությանը մասնակցել է Վազգեն Խաչատրյան (59 կգ), Կարեն Ասլանյան (66 կգ), Արմեն Հակոբյան (71 կգ), Արման Բաղդասարյան (75 կգ), Ռաֆայել Մանուկյան (80 կգ), Արգիշտի Աբգարյան (85 կգ), Վաղարշակ Մինասյան (98 կգ) և Էդգար Խաչատրյան (130 կգ) կազմով:
 

Լրահոս

Դիտել ավելին