Կարևոր իրադարձություններ

Հիտլերին պատկանող հեռախոսագիրքը վաճառվել է շուրջ 45.000 դոլարով (լուսանկարներ)

25 Սեպտեմբեր, 2017 11:30
Հիտլերին պատկանող հեռախոսագիրքը վաճառվել է շուրջ 45.000 դոլարով (լուսանկարներ)

Գերմանիայի ֆյուրեր, նացիոնալ-սոցիալիզմի հիմնադիրներից մեկը համարվող Ադոլֆ Հիտլերին պատկանող հեռախոսագիրքը վաճառվել է 33, 000 ֆունտ ստերլինգով (շուրջ 45,000 դոլար), գրում է Reuters գործակալությունը:

Հաղորդվում է, որ աճուրդը կայացել է Մեծ Բրիտանիայի հայտնի աճուրդի տներից մեկում: Սկզբնական լոտը եղել է 10, 000 ֆունտ: 

Հեռախոսագրքում հարյուրավոր հեռախոսահամարներ կան՝ ներառյալ Իոսիֆ Գեբելսի, Հերման Գյորինգի, Իոախիմ ֆոն Ռիբենտրոպի, Ալբերտ Բորմանի և այլ հայտնի գերմանացիների: 

Գնորդի անունը չի նշվում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին