Կարևոր իրադարձություններ

Ադամ Շիֆն ու մի խումբ կոնգրեսականներ հրատարակիչներին կոչ են արել դասագրքերում ընդլայնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ տեղեկատվությունը

25 Սեպտեմբեր, 2017 10:59
Ադամ Շիֆն ու մի խումբ կոնգրեսականներ հրատարակիչներին կոչ են արել դասագրքերում ընդլայնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ տեղեկատվությունը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամ Ադամ Շիֆը և Կոնգրեսի 7 անդամներ դիմել են Կալիֆորնիայում պատմության դասագրքերի հրատարակիչերին` կոչ անելով դասագրքերում ներառել հավելյալ մանրամանսեր Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

«Դա ուսանողների կրթության շատ կարևոր մաս է: Նրանք պիտի հասկանան` ինչ հանգամանքներում է դա տեղի ունենում և ինչպես կարելի է խուսափել դրանից ապագայում»,- ասել է Շիֆը Glendale News-Press-ի հետ զրույցում։

Նշենք, որ նամակները հրատարակիչներին ուղարկվել են այն բանից հետո, երբ հայ ընտրողները մտահոգություն են բարձրացրել՝ կապված Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուսանողներին տրամադրվող խորը տեղեկատվության բացակայության հետ:

Գլենդեյլի քաղաքային խորհրդի անդամ Վրեժ Աղաջանյանն էլ հույս է հայտնել, որ սա կհանգեցնի Ցեղասպանության մասին տեղեկատվության ընդլայնման։

 

 

Լրահոս

Դիտել ավելին