Կարևոր իրադարձություններ

Թուրք հնավաճառ. «Հայ վարպետների աշխատանքներն առանձնանում են իրենց նրբությամբ ու որակով»

25 Սեպտեմբեր, 2017 10:51
Թուրք հնավաճառ. «Հայ վարպետների աշխատանքներն առանձնանում են իրենց նրբությամբ ու որակով»

Թուրքիայի Ուրֆա քաղաքում ապրող թուրք հնավաճառ Սաբրի Սինիջին պատմում է, որ արդեն 25 տարի է գյուղացիներից գնում է հայերից և հույներից մնացած իրեր ու վաճառում անտիկ աշխատանքների սիրահարներին:

Սինիջին, ով խանութում ունի 150-200 տարվա հնության  ձեռագործ ստեղծագործություններ, նշել է, որ  աշխատանքի որակից կարելի է գուշակել, թե այն որ ազգին է պատկանում: Վաճառականը պատմել է, որ այդ աշխատանքները մանրավաճառները շրջակա գյուղերի գյուղացիներից են գնում կամ փոխանակում անում:

«Գյուղացիներից տարբեր անտիկ առարկաներ են գալիս: Դրանց մեջ աշխատանքի նրբությամբ ու որակով հատկապես առանձնանաում են հայ և հույն վարպետների աշխատանքները: Տասնյակ տարիներ էլ անցնեն, դրանք որևէ փոփոխություն չեն կրում»,- ասում է Սինիջին:

 

Լրահոս

Դիտել ավելին