Կարևոր իրադարձություններ

Գյումրիում ռուսական պետհամարանիշով ավտոմեքենա է կողաշրջվել. 22-ամյա վարորդի վիճակը ծանր է

25 Սեպտեմբեր, 2017 10:30
Գյումրիում ռուսական պետհամարանիշով ավտոմեքենա է կողաշրջվել. 22-ամյա վարորդի վիճակը ծանր է

Սեպտեմբերի 25-ին` ժամը 05:36-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հաղթանակ պողոտայի և Տերյան փողոցի խաչմերուկում ավտոմեքենա է կողաշրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Toyota RAV4» մակնիշի 0050 КВ 21 ռուսական պետհամարանիշով ավտոմեքենան կողաշրջվել է (վարորդ` 1995 թ. ծնված Ա. Ա.):

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տեղի ուժերով տուժածին դուրս են բերել ավտոմեքենայից և հոսպիտալացրել Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին