Կարևոր իրադարձություններ

Բակո Սահակյանը սահմանել է Արցախի կառավարության կազմը

25 Սեպտեմբեր, 2017 10:10
Բակո Սահակյանը սահմանել է Արցախի կառավարության կազմը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25–ին  ստորագրել է մի շարք հրամանագրեր:

Նախագահի հրամանագրով սահմանվել է կառավարության հետևյալ կառուցվածքը.

պետական նախարար

առողջապահության նախարարություն

արդարադատության նախարարություն

արտաքին գործերի  նախարարություն

աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարություն

բնապահպանության  և բնական ռեսուրսների նախարարություն

գյուղատնտեսության նախարարություն

էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություն

կրթության, գիտության և սպորտի նախարարություն

մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարություն

պաշտպանության նախարարություն

քաղաքաշինության նախարարություն

ֆինանսների նախարարություն:


Սահմանվել են նաև պետական կառավարման այլ մարմիններ.


ազգային անվտանգության ծառայություն

ոստիկանություն

արտակարգ իրավիճակների պետական ծառայություն:


Նախագահի հրամանագրով նշանակվել են.


պետական նախարար՝ Արայիկ Հարությունյանը

առողջապահության նախարար՝ Կարինե Աթայանը

արդարադատության նախարար՝ Արարատ Դանիելյանը

արտաքին գործերի  նախարար՝ Մասիս Մայիլյանը

աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար՝

Սամվել Ավանեսյանը

բնապահպանության  և բնական ռեսուրսների նախարար՝ Վազգեն Միքայելյանը

գյուղատնտեսության նախարար՝ Ժիրայր Միրզոյանը

էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար՝

Լևոն Գրիգորյանը

կրթության, գիտության և սպորտի նախարար՝ Նարինե Աղաբալյանը

մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար՝

Սերգեյ Շահվերդյանը

պաշտպանության նախարար՝ Լևոն Մնացականյանը

քաղաքաշինության նախարար՝ Կարեն Շահրամանյանը

ֆինանսների նախարար՝ Գրիգորի Մարտիրոսյանը:

Ըստ Նախագահի հրամանագրերի՝ սահմանվել են այն նախարարների կազմը, որոնց գործունեությունը համակարգվելու է պետական նախարարի կողմից, ինչպես նաև՝ պետական սեփականության և ֆինանսների կառավարման ոլորտում Նախագահի կողմից պետական նախարարին վերապահված լիազորությունների շրջանակը:

Նախագահի մեկ այլ հրամանագրի համաձայն՝ տեղի են ունեցել մի շարք կառուցվածքային փոփոխություններ,  մասնավորապես.

Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունից առանձնացվել է զբոսաշրջության վարչությունը և ընդգրկվել մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարություն կազմում:

Նախագահի աշխատակազմի կառուցվածքում ստեղծվել է «Կառավարության գործերի կառավարչություն» առանձնացված ստորաբաժանում, որը նախկին կառավարության աշխատակազմի իրավահաջորդն է:

Նախկին կառավարության աշխատակազմի որոշ ստորաբաժանումներ ընդգրկվել են տարբեր մարմինների կազմում.

Պետական նախարարի աշխատակազմում են ընդգրկվել սոցիալ-տնտեսական վարչությունը, ինչպես նաև տարածքային կառավարման բնագավառում գործառույթներ իրականացնող ստորաբաժանումները:

Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության կառուցվածքում են ընդգրկվել անշարժ գույքի կադաստրի և պետական գույքի կառավարման վարչությունները, գեոդեզիայի և հողային պետական տեսչությունը: 

Աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության կառուցվածքում են ընդգրկվել բնակարանային հարցերի վարչությունը, վերաբնակեցման և միգրացիայի բաժինը:

Նոր գործառույթներին համապատասխան՝ հաստատվել են Նախագահի աշխատակազմի, ինչպես նաև Նախագահի աշխատակազմի «Կառավարության գործերի կառավարչություն» առանձնացված ստորաբաժանման կանոնադրությունները և կառուցվածքները:

Նախագահի մեկ այլ հրամանագրով սահմանվել է կառավարության գործունեության կազմակերպման նոր կարգ:

Նույն օրը Նախագահն ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց՝ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արայիկ Լազարյանը նշանակվել է Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ: Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Դանիելյանը նշանակվել է Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ-պետաիրավական վարչության պետ:

 

Լրահոս

Դիտել ավելին