Կարևոր իրադարձություններ

Բեյոնսեն և Ջեյ Զին 26 մլն դոլարով նոր առանձնատուն են գնել Հեմփթոնում

25 Սեպտեմբեր, 2017 00:44
Բեյոնսեն և Ջեյ Զին 26 մլն դոլարով նոր առանձնատուն են գնել Հեմփթոնում

Երկու ամիս է անցել այն բանից, երբ 36-ամյա Բեյոնսեն և 47-ամյա Ջեյ Զին երեխաների հետ տեղափոխվել են առանձնատուն, որը գտնվում է Լոս Անջելեսի հեղինակավոր Բել Էյր շրջանում։ Իսկ այժմ արևմտյան ԶԼՄ-ները հայտնում են, որ ամուսինները դարձել են ևս մեկ տան տեր, սակայն այս անգամ զույգն անշարժ գույք է ընտրել Նյու Յորք նահանգի Իսթ-Հեմփթոն քաղաքում։

26 մլն դոլար արժողությամբ առանձնատունը գտնվում է բլրի վրա՝ գեղատեսիլ լճակի և մարգագետինների հարևանությամբ։ Հիմնական շինությունում կա 7 ննջասենյակ, սանհանգույցներ։

Կալվածքի տարածքում կա առանձին տուն՝ նախատեսված հյուրերի համար, որտեղ կա երկու սենյակ, խոհանոց, հյուրասենյակ, լոգարան, հայտնում է Enews-ը։

 

Լրահոս

Դիտել ավելին