Կարևոր իրադարձություններ

Բունդեսթագ անցած քաղաքական ուժը խոստացել է Մերկելի դեմ «որս հայտարարել»

25 Սեպտեմբեր, 2017 00:20
Բունդեսթագ անցած քաղաքական ուժը խոստացել է Մերկելի դեմ «որս հայտարարել»

«Այլընտրանք Գերմանիայի համար» ուլտրաաջ կուսակցությունը, հավաքելով 13.5 տոկոս ձայն, առաջին անգամ անցել է Բունդեսթագ՝ զբաղեցնելով երրորդ տեղը։ Կուսակցության առաջնորդ Ալեքսանդր Գաուլանդը հայտարարել է, որ կանցլեր Անգելա Մերկելին դեմ որս կհայտարարի կառավարություն անցնելուց հետո։

«Քանի որ մենք, ըստ ամենայնի, կդառնանք երրորդ խոշոր ուժը խորհրդարանում, կառավարությանը, ինչպիսին էլ այն լինի, արժի պատրաստվել։ Մենք նրա (Մերկելի) դեմ որս կսկսենք և մեզ կվերադարձնենք մեր ժողովրդին»,-հայտարարել է նա՝ ելույթ ունենալով կուսակիցների առջև։

«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը կողմ է հանդես գալիս միգրացիոն քաղաքականության խստացման, եվրոյից հրաժարվելու և գերմանական մարկին վերադառնալու օգտին։ Կուսակցությունը գլխավոր հանձնարարություն է համարում իսլամին դիմակայելը, հանցավորության մակարդակի նվազումը։ Բացի այդ, աջերը կողմ են հանդես գալիս ՌԴ-ի հետ հարաբերություններում լիցքաթափմանը և պատժամիջոցների չեղարկմանը։

 

Լրահոս

Դիտել ավելին