Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանցիները դառնում են ահաբեկչական կազմակերպությունների անդամ

24 Սեպտեմբեր, 2017 23:20
Ադրբեջանցիները դառնում են ահաբեկչական կազմակերպությունների անդամ

Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր Ադրբեջանի մոտ 900 քաղաքացի է միացել Սիրիայի և Իրաքի ապօրինի զինված կազմավորումներին և ահաբեկչական կազմակերպություններին: Այս մասին «Ինտերֆաքս-Ադրբեջանին» հայտնել են Ազգային անվտանգությունից, փոխանցում է Eadaily.com-ը:

Աղբյուրի տեղեկացմամբ՝ նրանցից շատերը սպանվել են հակաահաբեկչական գործողությունների ժամանակ:

Ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալ գեներալ-մայոր Իլքար Մուսաևը «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ին հայտնել էր, որ ահաբեկչական կազմակերպություններին միացած 82 անձ Ադրբեջան վերադառնալուց հետո պատասխանատվության է ենթարկվել։ Եվս 151 մարդ ահաբեկչական կազմակերպությունների կազմում ռազմական գործողություներին մասնակցելու համար զրկվել են Ադրբեջանի քաղաքացիությունից։

 

Լրահոս

Դիտել ավելին