Կարևոր իրադարձություններ

Վայոց ձորում ավտոմեքենան գլորվել է գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

24 Սեպտեմբեր, 2017 22:20
Վայոց ձորում ավտոմեքենան գլորվել է գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Վայոց Ձորի մարզում ժամը 07: 00-ի սահմանում ավտոմեքենան գլորվել է գետը: Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի բնակիչ, 27-ամյա Էդմոն Մարտոյանը Երևան-Մեղրի ավտոճոնապարհի 109-րդ կմ հատվածում իր վարած ВАЗ 2107 մակնիշի 35 GԼ 418 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ոռոգման ջրի համար շահագործվող երկաթե խողովակաշարին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել Արփա գետում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Է. Մարտոյանը մարմնական վնավսծքներով տեղափոխվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Սերգեյ Համբարձումյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

 

Լրահոս

Դիտել ավելին