Իտալացի դիզայներ Էդգարդո Օզորիոն վստահ է, որ իր մշակումը պատճենել են՝ փոխելով միայն գույնը։ Տղամարդը դատական հայց է ներայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դստեր՝ Իվանակայի դեմ։ Իվանկայի ըներության հավաքածուի բարձրակրունկ ամառային կոշիկները ժամանակավորապես հանվել են վաճառքից։
Դեռևս անցած տարի Օզորիոն, ով Aquazzura բրենդի համահիմնադիրներից է, Instagram-ում գրառում էր կատարել այն մասին, որ 785 դոլար արժողությամբ իր «Վայրի հատիկ» արտադրանքն ու Իվանկայի 65 դոլարանոց «Հեթթի» կոշիկը գրեթե նույնն են: Նա փոխհատուցում էր պահանջել և հորդորել հանել մոդելն արտադրությունից։ Իվանկայի ընկերությունը մերժել է կատարել պահանջը։
Իտալացի դիզայները հայցով դիմել է Մանհեթենի դատարան։ Դատական նիստը սպասվում է 2018 թվականի գարնանը։