Կարևոր իրադարձություններ

Իրաքում սպանվել է շուրջ 300 ադրբեջանցի

24 Սեպտեմբեր, 2017 21:40
Իրաքում սպանվել է շուրջ 300 ադրբեջանցի

Ադրբեջանի հատուկ ծառայությունները ստուգում են Իրաքում հակաահաբեկչական գործողությունների ժամանակ երկրի 300 քաղաքացիների մահվան մասին տեղեկատվությունը: Այդ մասին կիրակի օրը հայտարարել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մադաթ Գուլիևը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին

«Իրաքում սպանվել է շուրջ 300 ադրբեջանցի: Մեր աշխատակիցները ներկայումս գտնվում են Իրաքում և պարզում են ստացված տեղեկատվության ճշմարտությունը», - ասել է Գուլիևը:

Նրա խոսքով` որոշ ադրբեջանցի քաղաքացիներ միացել են ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմակերպությանը և իրենց հետ պատերազմական գոտի են տարել նաև իրենց ընտանիքներին, այդ թվում, փոքր երեխաներին:

«Մահացածների մեջ կան նաև երեխաներ», - ասել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին