Կարևոր իրադարձություններ

iPhone 8-ի հետին պանելի նորոգումն ավելի թանկ կարժենա, քան էկրանինը

24 Սեպտեմբեր, 2017 20:40
iPhone 8-ի հետին պանելի նորոգումն ավելի թանկ կարժենա, քան էկրանինը

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության նոր iPhone 8 սմարթֆոնը, որը սեպտեմբերի 22-ին հայտնվել է վաճառքում, առանձնանաում է ապակուց պատրաստված հետին պանելով:

Սակայն պարզվում է, որ ապակյա հետին պանելը դիզայներական առավելություն լինելուց զատ նաև թերություն ունի:

Ինչպես նշում է The Verge-ը, ճաքելու դեպքում դրա վերանորգումը մոտ եռակի թանկ կլինի էկրանի վերանորոգման ծառայությունից:

Հայտնի է, որ AppleCare+ երաշխիքային ծրագրի շրջանակում էկրանի վնասման դեպքում վերանորգման արժեքը կլինի 29 դոլար, իսկ հետին պանելի դեպքում՝ 99:

 

Լրահոս

Դիտել ավելին