Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ը նախազգուշացրել է քաղաքացիներին հանրաքվեի պատճառով Իրաքում հնարավոր անկարգությունների մասին

24 Սեպտեմբեր, 2017 18:40
ԱՄՆ-ը նախազգուշացրել է քաղաքացիներին հանրաքվեի պատճառով Իրաքում հնարավոր անկարգությունների մասին

Իրաքում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է ամերիկացիներին Իրաքյան Քրդստանի անկախության հարցով հանրաքվեի անցկացման դեպքում հնարավոր անկարգությունների մասին։

«Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է ԱՄՆ քաղաքացիներին, որ եթե Քրդստանի տարածաշրջանային կառավարությունը սեպտեմբերի 25-ին հանրաքվե անցկացնի, կարող են ծագել անկարգություններ»,-ասվում է դեսպանատան պաշտոնական հաղորդագրությունում։

Նշվում է, որ Իրաքում ԱՄՆ առաքելությունը ժամանակավորապես կսահմանափակի աշխատակիցների տեղաշարժը որպես նախազգուշական միջոցառում։ Մասնավորապես, ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում զերծ մնալ վիճահարույց շրջաններ ուղևորությունից։

 

Լրահոս

Դիտել ավելին