Կարևոր իրադարձություններ

Իրանը դադարեցրել է ավիահաղորդակցությունն Իրաքյան Քրդստանի հետ

24 Սեպտեմբեր, 2017 18:20
Իրանը դադարեցրել է ավիահաղորդակցությունն Իրաքյան Քրդստանի հետ

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը դադարեցրել է ավիահաղորդակցությունն Իրաքյան Քրդստանի հետ՝ Բաղդադի հայցով։

«Իրաքի կենտրոնական կառավարության խնդրանքով Իրանից բոլոր թռիչքները դեպի Սուլեյմանիայի և Էրբիլի օդանավակայաններ, ինչպես չվերթները մեր երկրի օդային տարածքով դեպի քրդական տարածաշրջան դադարեցվել են»,-հայտնել է խորհրդի մամլո քարտուղար Քիվան Խոսրավին։

Որոշումն ընդունվել է Իրաքյան Քրդստանում անկախության հարցով հանրաքվեի անցկացման նախօրեին։

 

Լրահոս

Դիտել ավելին