Կարևոր իրադարձություններ

Հյուսիսային Կորեայում տարածել են կոլաժներ՝ ամերիկյան ինքնաթիռների «ոչնչացմամբ»

24 Սեպտեմբեր, 2017 17:20
Հյուսիսային Կորեայում տարածել են կոլաժներ՝ ամերիկյան ինքնաթիռների «ոչնչացմամբ»

«Հյուսիսային Կորեան այսօր» համացանցային պորտալը հրապարակել է կոլաժներ՝ ամերիկյան ինքնաթիռների ու ավիակրի ոչնչացման մոդելավորմամբ։ Հարավկորեական ԶԼՄ-ները հայտնում են, որ կայքը հրապարակել է ֆոտո և վիդեոկոլաժների շարք։

Հոլովակներում ցուցադրված է ամերիկյան B1-B ռմբակոծիչի, F-35 կործանիչի և «Կառլ Վինսոն» ավիակրի «ոչնչացումը»։ Ընդ որում, ամերիկյան ինքնաթիռներն ու ավիակիրը «խոցվել» են հյուսիսկորեական «Պուկգուկսոն» հրթիռով։

Ավելի վաղ ամերիկյան մի քանի B-1B ռազմավարական ռմբակոծիչներ կործանիչների ուղեկցությամբ թռել էին հյուսիսկորեական սահմանի երկայնքով։ Կոլաժները հայտնվել են համացանցում ամերիկյան կողմի այդ գործողություններից հետո։

 

Լրահոս

Դիտել ավելին