Կարևոր իրադարձություններ

Վթար մայրաքաղաքի Դավիթ Անհաղթ փողոցում. տուժած կա

13 Հոկտեմբեր, 2015 22:36
Վթար մայրաքաղաքի Դավիթ Անհաղթ փողոցում. տուժած կա

 

 

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, ժամը 20:57-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավիթ Անհաղթ փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում իրար են բախվել «Վազ 2121» եւ «Տոյոտա Լանդ Քրուզեր» մակնիշի ավտոմեքենաները: Կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը:

Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ բախվել են «Տոյոտա Լանդ Քրուզեր» (վարորդ` Գ.Ղ.) եւ «Վազ 2121» (վարորդ՝ Դավիթ Բեջանյան) մակնիշների ավտոմեքենաները, այնուհետեւ բախվել խաչմերուկին գտնվող սյանը: Արդյունքում սյունն ընկել է անցորդի վրա:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տուժածը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

 

Լրահոս

Դիտել ավելին