Կարևոր իրադարձություններ

«Միխեիլ Սահակաշվիլին մեղավոր է ճանաչվել Ուկրաինայի սահմանը ապօրինաբար հատելու կապակցությամբ»

23 Սեպտեմբեր, 2017 12:16
Հեղինակ՝ Կարեն Համբարձումյան
«Միխեիլ Սահակաշվիլին մեղավոր է ճանաչվել Ուկրաինայի սահմանը ապօրինաբար հատելու կապակցությամբ»

Ուկրաինայի դատախազությունը հայտարարություն է տարածել,ըստ որի Ուկրաինայի Օդեսա քաղաքի նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլինի մեղավոր է ճանաչվել Ուկրաինայի սահմանը ապօրինաբար հատելու կապակցությամբ»։ Նրա նկատմամբ սահմանվել է տույժ,որի մասին չի նշվում,սակայն պարզ է ,որ ազատազրկում նրան չի սպառնում։ Սա լիովին տեղավորվում է այն տրամաբանության մեջ, ինչ հիմա նախաձեռնել է Սահակաշվիլին,ով որոշել է այցելել մարզերով ու մարդկանց բացատրել ուկաինայում տիրող արդարության բացակայության ու կոռուպցիայի մասին։ Սակայն անշուշտ սա այն չէ,ինչ ուզում էր սահակաշվիլին,որովհետև Վրաստանի նախկին նախագահը դժվար սրանով սահմանափակվեր։ Հեղափոխական լինելով,նա մտադիր էր ըստ էության հեղափոխություն անել նաև ուկրաինայում,երբ Լեհաստանից մտավ Ուկրաինա։ Ոստիկանությունը դրան չխոչընդոտեց,ինչը ազդանշան էր Սահակաշվիլուն,որ գնում է կոմպրոմիսի։ Օդեսայի նախկին քաղաքապետը հասկացավ սա,ու շուտով հայտրարաեց,որ հեղափոխություն անելու անհրաժեշտություն չկա,ինքը դա չի ուզում ու զբաղվելու է գլխավոր կոռուպցիոներներին ջրի երես հանելով։ սրան մեծ հաշվով կենտրոնական իշխանությունը դեմ չի լինի։ Ստացվում է,որ բոլորը գոհ են,բոլորը երջանիկ

 

Լրահոս

Դիտել ավելին