Կարևոր իրադարձություններ

Նաև՝ տեղեկանք «չաստ նայողից». «Չորրորդ Իշխանություն»

23 Սեպտեմբեր, 2017 10:06
Նաև՝ տեղեկանք «չաստ նայողից». «Չորրորդ Իշխանություն»

Հնարավոր է՝ առաջիկայում պետական պաշտոնյաները ստիպված լինեն ունեցվածքների հայտարարագրերում նշել նաեւ իրենց եւ իրենց ընտանիքի անդամների՝ զինծառայություն անցած կամ չանցած լինելու մասին։

«ՉԻ». Սա, իհարկե, իմաստուն որոշում է։ Որեւէ պաշտոնյա կարող է ունեցվածքը զոքանչի կամ բաջանաղի անունով գրանցել, բայց բաջանաղի զինծառայությունն իրեն վերագրել չի կարող։ Այլ հարց է, թե տվյալների վերահսկման ինչ մեխանիզմներ կան։ Հիմա, օրինակ, ցանկացած պաշտոնյա կարող է հայտարարագրում նշել, որ, ասենք, 3 միլիոն դոլար է նվեր ստացել (ու շատերն այդպես էլ անում են)։ Նույն հաջողությամբ՝ հիմա էլ կգրեն, որ ամենայն մանրամասնությամբ ծառայել են ՀՀ Զինված ուժերում եւ դրսեւորել սաստիկ խիզախություն։ Ո՞վ պիտի ստուգի։ Շարքային քաղաքացիների համար, դա, իհարկե, կլինի «ռազմական գաղտնիք», փոխարենը՝ պաշտպանության նախարարը լրացուցիչ լծակներ կունենա։

Ամեն դեպքում՝ լավ նախաձեռնություն է։ Միայն թե՝ լավ կլինի, որ անպայման նշվի նաեւ, թե կոնկրետ ո՞ր զորամասում է ծառայել տվյալ պաշտոնյայի կորովի ժառանգը։ Թե չէ՝ ծառայություն էլ կա, ծառայություն էլ։

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին