Կարևոր իրադարձություններ

Սահմանամերձ Արծվաբերդում տուլարեմիա հիվանդություն է բռնկվել. պատճառը ներմուծված սնո՞ւնդն է. «Ժողովուրդ»

23 Սեպտեմբեր, 2017 09:40
Սահմանամերձ Արծվաբերդում տուլարեմիա հիվանդություն է բռնկվել. պատճառը ներմուծված սնո՞ւնդն է. «Ժողովուրդ»

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ, 3143 բնակիչ ունեցող Արծվաբերդ գյուղում տուլարեմիա հիվանդության բռնկում է եղել: Արծվաբերդի առողջության կենտրոնի տնօրեն Գագիկ Դալլաքյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ Արծվաբերդում 15 հոգի հիվանդացել է: «Հիվանդությունների վերահսկման եւ  կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Տավուշ» մասնաճյուղում, Իջեւան քաղաքում կատարված հիվանդների արյան հետազոտությունների եզրակացությամբ պարզվել է, որ նրանցից  8-ը հիվանդ է տուլարեմիա հիվանդությամբ: Գ. Դալլաքյանի վկայությամբ՝ մնացած հիվանդների արյան հետազոտությունների եզրակացությունները դեռ չեն ստացվել, հավանական է, որ նրանց մի մասը նույնպես  կարող է տուլարեմիայով հիվանդ լինել:

«Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Տավուշ» մասնաճյուղի տնօրեն Արմեն Նազինյանը նշված հիվանդության հետ կապված 3 անգամ, որից վերջինը` սեպտեմբերի 21-ին, բժիշկների խմբով եղել է Արծվաբերդում: Տեղեկացնենք, որ Արծվաբերդում 15 հիվանդների մեջ կամ երեխաներ:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին