Կարևոր իրադարձություններ

Վարդենիսում իշխանության թեկնածուն հայտնի է. արդեն գլուխ է գովում` «դաբրոն» ստացել է. «Ժամանակ»

22 Սեպտեմբեր, 2017 09:08
Վարդենիսում իշխանության թեկնածուն հայտնի է. արդեն գլուխ է գովում` «դաբրոն» ստացել է. «Ժամանակ»

Վարդենիսում շրջանառվող լուրերի համաձայն՝ իշխանությունները նոյեմբերին կայանալիք քաղաքապետի ընտրությունների ժամանակ սատարելու են Արամ Հարությունյանին, ով, ըստ քաղաքում շրջանառվող լուրերի, մտերմիկ շրջապատի հետ մեկնել է ՌԴ և արդեն նշում է իր «դաբրոն»։ Բացի իշխանական լծակներից, ըստ «Ժամանակ»-ի աղբյուրների՝ Հարությունյանը հայտարարել է, որ հիմնական օգնությունը ստանալու է եղբորից, ով Վարդենիսի տուն-ինտերնատի տնօրենն է և շուրջ 400 աշխատակից ունի, որոնց և նրանց ընտանիքի անդամներին թեկնածուն համարում է իրեն ձայն տվող։

Վարդենիսի «Ժամանակ» -ի աղբյուրները պնդում են, որ տուն-ինտերնատի տնօրեն ու ապագա թեկնածուի եղբայր Արտակ Հարությունյանը ժամանակին փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելուն օժանդակելու կասկածանքով ձերբակալվել էր, իսկ Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետ և ներկայումս իշխանական թեկնածու դառնալու մեծ շանս ունեցող Արամ Հարությունյանի անունն էլ կապվում է, ժողովրդի լեզվով ասած, «Փարոսների» մութ գործերի հետ»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին