Կարևոր իրադարձություններ

Կարեն և Սամվել Կարապետյանների տանդեմի հարաբերությունները Ծառուկյանի հետ լարված են մնում. «Ժամանակ»

22 Սեպտեմբեր, 2017 08:55
Կարեն և Սամվել Կարապետյանների տանդեմի հարաբերությունները Ծառուկյանի հետ լարված են մնում. «Ժամանակ»

Ինչպես հայտնի է, անցյալ շաբաթ օրը՝ սեպտեմբերի 16-ին, Մոսկվայում կայացել է Ռուսաստանի հայազգի միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի որդու հարսանիքը:

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ հարսանիքը նույն օրը չի ավարտվել: Հյուրերի մեծ մասի, այդ թվում՝ իշխանական վերնախավի վերադառնալուց հետո, հաջորդ օրը հարսանիքը շարունակվել է Սամվել Կարապետյանի տանը՝ շատ նեղ շրջանակի համար:

Սամվել Կարապետյանի տանն այդ օրը ներկա են գտնվել նորապսակների քավորը՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Արթուր Ասատրյանը (Դոն Պիպո), Արմեն Շահազիզյանը (Լուդինգի Արմեն), Կամո Ավագումյանը՝ «Ավիլոն» ընկերություն, տնօրենների խորհրդի նախագահ և ուրիշներ:

Հրավիրյալների թվում է եղել նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով ընդամենը 10 րոպե ներկա գտնվելուց հետո հեռացել է միջոցառումից: Կարելի է ենթադրել, որ Սամվել Կարապետյան/Կարեն Կարապետյան տանդեմի լարված հարաբերությունները Գագիկ Ծառուկյանի հետ շարունակում են պահպանվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին