Կարևոր իրադարձություններ

Սերժ Սարգսյանը ՍԱՍ-ի Արտակից փոխհատուցում է պահանջել` գործը կարճելու համար. «ՉԻ»

22 Սեպտեմբեր, 2017 07:45
Սերժ Սարգսյանը ՍԱՍ-ի Արտակից փոխհատուցում է պահանջել` գործը կարճելու համար. «ՉԻ»

«ՉԻ» տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանին՝ ՍԱՍ-ի Արտակին, հրահանգել է կլորիկ գումար փոխանցել ՀՀ շախմատի ֆեդերացիային՝ իբրեւ թե շախմատիստների կարիքները հոգալու համար։ «Իրողությունն այն է, որ Սերժ Սարգսյանը ուղղակի փոխհատուցում է պահանջել ՍԱՍ-ի ժողովի ձայնագրության փաստով հարուցված քրեական գործը կարճելու համար։

Հիշեցնենք, որ ձայնագրությունը խորհրդարանական ընտրություններից մի քանի օր անց առաջինը հրապարակել էր Hayastan24.Com կայքը։ Մոտ 40 րոպե տեւողությամբ ձայնագրության մեջ մի տղամարդ ներկաներին հորդորում էր աշխատել «ՍԱՍ»-ի սեփականատեր, իշխող Հանրապետական կուսակցության պատգամավորի թեկնածու Արտակ Սարգսյանի համար` սպառնալով, որ ձայն չբերողները կկորցնեն աշխատանքը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին