Կարևոր իրադարձություններ

«Մեզ անհրաժեշտ է հուսալի պաշտպանություն, խաղաղ աշխատանք և կայուն զարգացում.»

21 Սեպտեմբեր, 2017 14:12
Հեղինակ՝ Դավիթ Համբարձումյան
«Մեզ անհրաժեշտ է հուսալի պաշտպանություն, խաղաղ աշխատանք և կայուն զարգացում.»

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ։ Սեպտեմբերի 21-ը պատմական ու հիշարժան օր է համայն հայության կյանքում, որի համար մենք շատ ենք պայքարել: 
Արդեն 26 տարի հաղթահարելով բազմաթիվ դժվարություններն ու կերտելով հաղթանակներ հայ ժողովուրդն ընթանում է առաջ: 
Մեր երկրի ապագան ու անվտանգությունը, ապահովությունն ու բարեկեցությունը պայմանավորված է յուրաքանչյուրիս ներդրած ջանքերով, ուստի մաղթում եմ, որ համախմբված միասնակամությամբ կարողանանք կերտել մեր երազների երկիրը, և ես վստահ եմ, որ մենք ազգովի հասնելու ենք այդ վսեմ նպատակներին:
«Մեզ անհրաժեշտ է հուսալի պաշտպանություն, խաղաղ աշխատանք և կայուն զարգացում.» մենք հենց այդ ուղղությամբ էլ շարժվում ենք:
Կրկին ջերմորեն շնորհավորում եմ ՀՀ անկախության 26-ամյակի կապակցությամբ և մաղթում խաղաղություն ու բարօրություն։

 

Լրահոս

Դիտել ավելին