Ուկրաինան այսօր բոլոր հիմքերն ունի երկրի տնտեսության վերականգնման մասին խոսելու համար: «112 Ուկրաինա»-ի տեղեկացմամբ` այս մասին հայտարարել է երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 72-րդ նստաշրջանում:
«Մեկուկես տարի առաջ Ուկրաինայի տնտեսական վիճակն այնպիսին էր, որ մենք չէինք էլ կարող մեզ թույլ տալ երազել մակրոտնտեսական կայունացման մասին: Այսօր մենք ունենք բոլոր հիմքերն Ուկրաինայի տնտեսության վերականգնման մասին խոսելու համար», - ասել է Պորոշենկոն:
Նրա խոսքով` առանց խաղաղության ու անվտանգության ապահովման` ոչ մի պետություն չի կարող կայուն զարգացման հասնել: