Անկախության նկատմամբ պարտքի զգացումը երևի թե մեր իշխանությունների՝ սկսած 1991 թվականից մինչ այսօր,ամենամեծ բացթողումն է,որ նրանք այդպես էլ կամ չկարողացան,կամ էլ թերացան սերմանել հայ ժողովրդի մեջ։ Եվ ուրեմն այդ գործընթացը մնացել է մեր վրա ու ամեն ինչ պետք է անել դա ավելի կատարյալ դարձնելու համար։ Թե ինչու չի ստացվել,րա վերաբերյալ ավելի լավ կարատահատյվեն պատմաբանները,սակայն զուտ քաղաքակրթական առումով հազարամյակներ շարունակ չունենալով անկախություն Հայաստանը պարզապես դադարել է ընկալել դրա արժեքը,այլ կերպ ասած,ինչքան էլ որ անսվորոր լինի,մեր ժողովուրդը դեռևս անկախության պատրաստ չէ,ու դժվար է համակերպվում դրա հետ։ Սովոր չէ։ Սակայն օրինակ Իսրայելն էլ նոր պետություն է։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջացած պետություն,որտեղ սակայն գիտակցում են թե որտեղ են ապրում,ինչ խնդիրներ ունեն ու ինչպիսի թշնամիներ ունեն։ Հայաստանը նույնպես թշանմիների պակաս չունի,սակայն հանրային ներդաշնակությունը լինում է միայն այն ժամանակ,երբ դրա կարիքը զգացվում է օդի ու ջրի պես։Բայց դա պետք է դառնա կենսակերպ,ապրելաձև,կենցաղ,եվ դրա պարագայում մենք կարող ենք շատ ավելի լավ ու ամուր Հայաստան ունենք։ Հայաստանը իսկապես մանրամասն սիրելու երկիր է ու Հայաստանը ավելի գրավիչ է իր թերություններով,դժվարություններով հանդերձ։ Սա պիտի հասկանա յուրաքանչյուր հայաստանցի ու այդ պարագայում ամեն կըկնի իր տեղը։ սա էլ մեր բեռը,մեր խաչը,որը պրտավոր ենք տանել մինչև վերջ։