« ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴ, ԱՐԺԵ ԻՄԱՆԱԼ »
Եկեղեցում կատարվող «Հանրապետական մաղթանքը» ոչ մի կապ չունի համանուն կուսակցության հետ: Առաջին անգամ մեր Եկեղեցում այն կատարվել է Գևորգ Ե Սուրենյանց Կաթողիկոսի տնօրինությամբ 1919 թ. մայիսի 28-ին: Այս մաղթանքը նվիրված էր Հայաստանի առաջին Հանրապետության մեկամյա տարեդարձին: Այժմ ամեն տարի` սեպտեմբերի 21-ին, հայկական բոլոր եկեղեցիներում կատարվում է Հանրապետական մաղթանք, որի ընթացքում աղոթում ենք հայոց ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՍԱՍԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ: