Կարևոր իրադարձություններ

«Երկրի բնության հերն անիծողներն անկախության օրվա ճառեր են ասում»

21 Սեպտեմբեր, 2017 13:21
Հեղինակ՝ Մկրտիչ Իսրաելյան
«Երկրի բնության հերն անիծողներն անկախության օրվա ճառեր են ասում»

Բայց զավեշտը գիտեք որն է, որ երկրի բնության հերն անիծողները, խոզանոց սարքողները, անտառներն ու ընդերքը հոշոտողները, միկոյանանմանների արձանները տեղադրել ցանկացողները, լենինի, ստալինի նման գործիչների քաղաքականությունը բարձրաձայն, կամ թաքուն արդարացնողները, մեծ հաղթանակի շնորհիվ շատ չնչին տարածքներ ազատագրած ու էդ տարածքների ձեռքը կրակն ընկած եւ ամեն գնով դրանք խուրդել ցանկացողները՝ սեպտմբերի 21-ի դառնում են անկախությանը նվիրված ամենաբարձրաձայն կենաց, ճառ ասողներ ու ֆեյսում բաժակաճառային ստատուս գրողներ: Ու սա միայն պաշտոնատար անձնաց չի վերաբերում: Երկրի հանդեպ նման վերաբերմունք ունեն նաեւ շարքային քաղաքացիների, եթե ոչ մեծ մասը, ապա առնվազն կեսը:

 

Լրահոս

Դիտել ավելին