Կարևոր իրադարձություններ

Վիճաբանություն Արարատի մարզում. 30-ամյա դանակահարված երիտասարդ է հոսպիտալացվել

21 Սեպտեմբեր, 2017 12:42
Վիճաբանություն Արարատի մարզում. 30-ամյա դանակահարված երիտասարդ է հոսպիտալացվել

Երեկ՝ սեպտեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Մասիսի բժշկական կենտրոնից Ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք, արյունահոսությունով, քթի շրջանի կտրած վերք, թոքային հյուսվածքի վնասումով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ։

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 21։00-ի սահմաններում Մարմարաշեն գյուղի եկեղեցու մոտ վիճաբանություն է տեղի ունեցել նույն գյուղի բնակիչներ՝ 34-ամյա Սարգիս Ավագյանի, հիվանդանոց տեղափոխված Գ. Ավագյանի և 30-ամյա Գևորգ Հակոբյանի ու 31-ամյա Ազատ Ազատյանի միջև, որի ժամանակ, ըստ ստացված օպերատիվ տվյալների, Գ. Հակոբյանը իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել Գ. Ավագյանին։ 

Շարունակությունը` shamshyan.com-ում:

 

Լրահոս

Դիտել ավելին