Կարևոր իրադարձություններ

«Այ’ո , այսօր հայ ժողովուրդը 26 տարի ապրում է ազատ ու անկախ իր հայրենիքում»

21 Սեպտեմբեր, 2017 12:36
Հեղինակ՝ Ռազմիկ Խրշոյան
«Այ’ո , այսօր հայ ժողովուրդը 26 տարի ապրում է ազատ ու անկախ իր հայրենիքում»

Եթե կուզես լսել հայ մարդու անկախ հայրենիքի մասին,հարցրու հայ գաղթականին,հարցրու հայ որբին,հարցրու հայ բանվորին,որ դատապարտված էր օտար հայրենիքում անխաչ գերեզման դառնալու,հարցրու հայրենի հողի վրա իր արյան հետքերը թողած տարագիր հայ ժողովրդին,որ միշտ ձեռքում պահում է հայրենի երկրից բերած մի բուռ հողը:
Այ’ո , այսօր հայ ժողովուրդը 26 տարի ապրում է ազատ ու անկախ իր հայրենիքում`ազատության գոհասեղանի վրա դարերով վառ պահած անմահության կրակը մի ժողովրդի,որ դարձավ Ծիծեռնակաբերդում իբրև հուշահամալիր, ուր ամփոփված են եղեռնից զոհ դարձած մեր պապերը,ուր ամփոփված են Արցախյան պատերազմում զոհված մեր հայրերը և մեկ տարի առաջ ապրիլին կրկին պատերազմի զոհ դարձած մեր եղբայրները:
Մեզանից յուրաքանչյուրն է մեր անկախ Հանրապետության տերը,յուրաքանչյուրիս գաղափարն ու ուժը ամրացնում է այս երկրի պետականությունն ու ազատ և անկախ ապրելու մեր նկրտումները,յուրաքանչյուրիս պարտքն է պահել ու պաշտպանել սուրբ արյունով օծված հողը նայիրյան, նալբանդյանական ոգով <<…մեր հողանյութ շինվածքից կենդանություն պարգևել…>> և ծաղկեցնել սերունդներով մեր երկիրը` ազատ ու անկախ Հայաստանի Հանրապետությունը:
Հարգելի հայրենակիցներ շնորհավորում եմ բալորիս անկախության տոնը,թող հարատև լինի մեր երկրի անկախությունը,քանզի անկախության սերունդն է , որ պիտի կարողանա պահպանել մեր երկիրը,մեր մշակույթը և մեր պատմությունը,նա է ,որ պիտի մարտիրոսացվի հուշահամալիրից և մեր յուրաքանչյուր հերոսից,հրամանատարից ու զինվորից փոխանցվող ոգեղեն ուժով :Մեր օրերը ու մեր ժամերը պիտի լինեն միայն գիտակցական մտքի զորության և ամրակուռ բազուկի հաղթության ժամեր,քանի որ պատմության դասերից ու բազում մարտերից գիտենք,որ օրերը և ժամերը նախապատրաստում, իսկ վայրկյանները վճռում են պատերազմի բախը:Թող ամեն արշալույս բացվի յուրաքանչյուր զինվորի ու հայ ընտանիքի օջախում իբրև մի լույս ազատության:
Շնորհավոր տոնդ ազատ ու անկախ ՀԱՅԱՍՏԱՆ :

 

Լրահոս

Դիտել ավելին