Այսօր Եռաբլուրում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը խուսափեց պատասխանել լրագրողների հարցերին: Այնուամենայնիվ, լրագրողները հետաքրքրվեցին` ինչու՞ է որոշվել ռուսաց լեզվի հայեցակարգ մշակել:
Վարչապետն արձագանքեց, որ նման հանձնարարական չի եղել:
Հարցին` այդ դեպքում ԿԳ նախարարի որոշումն ինչո՞վ է պայմանավորված, վարչապետը պատասխանեց.
«Նախ, նման հանձնարարական չի եղել, և երկրորդը՝ յուրաքանչյուր այսպիսի առիթ կարելի՞ է օգտագործել։ Ասացինք՝ հաշվետվություն կտանք, հարցերին կպատասխանենք: Շնորհավոր ձեր տոնը»։