Կարևոր իրադարձություններ

Սերժ Սարգսյանի ծննդավայր Տեղ գյուղում ևս պարտքեր են կուտակվել. «Ժողովուրդ»

21 Սեպտեմբեր, 2017 10:16
Սերժ Սարգսյանի ծննդավայր Տեղ գյուղում ևս պարտքեր են կուտակվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներում անդրադարձել էր 2012-2016թթ. ընթացքում գյուղացիների՝ պետական աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրված պարարտանյութերի եւ սերմերի դիմաց կուտակած ահռելի պարտքերին, որից հետո մատակարարը՝ «Մասիսի Բերրիություն» ընկերությունը, դիմել էր դատարան՝ Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռիի, Արմավիրի մարզպետարաններից պահանջելով պարտքերը:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ պարտատերերի ցանկում է նաեւ Սերժ Սարգսյանի ծննդավայր Տեղ գյուղը. այստեղ պարարտանյութի մասով 306 հազար դրամ պարտք է կուտակվել:

Ի դեպ, կառավարությունն իր վերջին նիստում որոշել է զիջել գյուղացիների պարտքը, մինչ այդ, սակայն, հանձնարարական է տրվել մարզպետներին՝ մեկամսյա ժամկետում կազմել պարտապանների վերջնական ցանկերը եւ ներկայացնել տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն»:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին