Կարևոր իրադարձություններ

«Ելք»-ի` «Հայաստան-Սփյուռք» համաժողովին չմասնակցելու հրահանգն իջեցրել է անձամբ Սերժ Սարգսյանը. «Ժամանակ»

21 Սեպտեմբեր, 2017 10:12
«Ելք»-ի` «Հայաստան-Սփյուռք» համաժողովին չմասնակցելու հրահանգն իջեցրել է անձամբ Սերժ Սարգսյանը. «Ժամանակ»

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Ելք» խմբակցությունն, ի տարբերություն Հայաստան-Սփյուռք համաժողովի, հրավիրվել է այսօրվա՝ սեպտեմբերի 21-ի անկախության տոնին նվիրված պաշտոնական ընդունելությանը:

Միջոցառմանը մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ «Ելք»-ում որոշում չեն կայացրել՝ պատգամավորներն ազատ են մասնակցության հարցում։ Մեզ հայտնի է դարձել, սակայն, որ Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին չհրավիրելու հրահանգը տվել է անձամբ Սերժ Սարգսյանը՝ այդպիսով իր վրդովմունքը հայտնելով անցյալ շաբաթ շրջանառության մեջ դրված Հայաստանի ԵՏՄ-ից դուրս գալու օրինագծի վերաբերյալ»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին