Կարևոր իրադարձություններ

«Դու ինչ գործ ունես այստեղ, վեր կաց գնա». Դատարանի նախագահը «դեբոշ» է սարքել. «Հրապարակ»

20 Սեպտեմբեր, 2017 09:32
«Դու ինչ գործ ունես այստեղ, վեր կաց գնա». Դատարանի նախագահը «դեբոշ» է սարքել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ վերջերս կոնֆլիկտ է եղել ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի եւ ՍԴ անդամ Կիմ Բալայանի որդու՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Դավիթ Բալայանի միջեւ։

Բանն այն է, որ Փոլադյանը Շենգավիթի դատարանում աշխատակազմի ղեկավար է նշանակել իր մարդուն, իսկ Դավիթ Բալայանը ցանկացել է այդ պաշտոնում տեսնել այլ անձի։ Եվ, ահա, Փոլադյանի կադրին տեսնելով դատարանում՝ դատարանի նախագահը «դեբոշ» է սարքել, թե դու ի՞նչ գործ ունես այստեղ, սա քո սենյակը չէ, վեր կաց գնա եւ այլն։ Սակայն Փոլադյանին հաջողվել է իր մարդուն պահել այդտեղ, այդ ընթացքում նրանք մի քանի անգամ կոնֆլիկտ են ունեցել, անգամ, ասում են՝ Դավիթ Բալայանը դռան կողպեքն է փոխել, որ չկարողանա ներս մտնել։

Այս միջադեպը մեծ աղմուկ է առաջացրել, այդ օրերին դատարան մտնող-դուրս եկողներն ականատես են եղել այս վեճերին։ Հանուն արդարության պետք է ասել, որ դատարանի աշխատակազմը Դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումն է, որտեղ նշանակումներ անում է դեպարտամենտի ղեկավարը։

Մեզ հասած տեղեկությունները փորձեցինք ճշտել դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի եւ արարողակարգի վարչության պետ Արման Խաչատրյանից։ Նա նշեց, որ Արմինե Ալիխանյանը 2017թ․ հունիսին նշանակվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավար՝ ազատվելով Տավուշի դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։ Խաչատրյանը նշեց, որ դատարանի աշխատակազմը բնականոն աշխատում է, եւ որեւէ կոնֆլիկտ դեպարտամենտի ղեկավարի եւ դատարանի նախագահի միջեւ չի եղել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին