Կարևոր իրադարձություններ

Դատական համակարգի ներսում լարվածությունը նոր թափ է ստանում. դատավորներն անվայելուչ են արտահայտվում Վազգեն Ռշտունու մասին. «Ժողովուրդ»

20 Սեպտեմբեր, 2017 08:20
Դատական համակարգի ներսում լարվածությունը նոր թափ է ստանում. դատավորներն անվայելուչ են արտահայտվում Վազգեն Ռշտունու մասին. «Ժողովուրդ»

Դատական համակարգի ներսում լարվածությունը նոր թափ է ստանում: «Ժողովուրդ» օրաթերթն առիթ ունեցել է անդրադառնալու ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի գործունեությունից դատավորների դժգոհություններին: Մասնավորապես ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու հրահանգով բեկանվում են նրա համար անցանկալի դատավորների քննած գործերը՝ նպատակ ունենալով կամաց-կամաց ազատվել այդ մարդկանցից: Բանը հասել է այնտեղ, որ դատավորներն այլեւս Ռշտունու եւ վերաքննիչի մասին խոսելիս անվայելուչ են արտահայտվում:

«Ժողովուրդ» օրաթերթի տրամադրության տակ է հայտնվել Գեղարքունիքի մարզի դատախազ Սեւան Շհոյանի, ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի, դատավոր Վանիկ Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործի ընթացքում ԱԱԾ-ի իրականացված հեռախոսային խոսակցությունների վերծանումները, որտեղ դատավոր Աղվան Պետրոսյանը նույն դատարանի դատավոր Վարդան Հարությունյանի հետ խոսում է ՀՀ վերաքննիչ դատարանի անկանխատեսելիության մասին եւ կոպիտ բառերով հիշատակում նրան»:

Առավել մանրամասը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում 

 

Լրահոս

Դիտել ավելին