Կարևոր իրադարձություններ

Աշոտ Մանուկյանն ընդունել է Արժույթի Միջազգային հիմնադրամի պատվիրակությանը

19 Սեպտեմբեր, 2017 17:36
Աշոտ Մանուկյանն ընդունել է Արժույթի Միջազգային հիմնադրամի պատվիրակությանը

Սեպտեմբերի 15-ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը ընդունել է Արժույթի Միջազգային Հիմնադրամի առաքելության ղեկավար Հոսսեին Սամիեիի գլխավորած պատվիրակությանը։ Քննարկվել են Իրան-Հայաստան, Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրագծերի, «Երևանի ՋԷԿ»-ի երկրորդ էներգաբլոկի և «Շնող» ՀԷԿ-ի կառուցման ծրագրերի ընթացքը, դրանց ֆինանսավորման աղբյուրների հետ կապված հարցերը։

Հյուրերի խնդրանքով նախարարը ներկայացրել է Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ազատակացման ուղղությամբ իրականացվող քայլերը և ժամանակացույցը, ինչպես նաև անդրադարձել Հայաստանի ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման ծրագրի ընթացքին, առաջիկա անելիքներին։

Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև ՀՀ արտաքին պարտքի կառավարմանը վերաբերող հարցերը և էներգետիկ ոլորտի զարգացմանն ուղղվող վարկային միջոցների ազդեցությունը արտաքին պարտքի ծավալների վրա։

 

 

Լրահոս

Դիտել ավելին