Կարևոր իրադարձություններ

«Ցեղասպանության հարցը չպետք է թողնել գալիք սերունդներին»

19 Սեպտեմբեր, 2017 17:24
Հեղինակ՝ Կարեն Համբարձումյան
«Ցեղասպանության հարցը չպետք է թողնել գալիք սերունդներին»

«Ցեղասպանության հարցը չպետք է թողնել գալիք սերունդներին»՝այս մասինայսօր եՊՀ ուսանողներին հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Կարո Փալյանը,ով Թուրքիայի մեջլիսի պատգամավոր է քրդադեմոկրատական կուսակցությունից։ Փալյանը ինչպես գիտենք աչքի է ընկնում ցեղասպանությունը դատապարտող իր քաղաքական կեցվածքով ու Թուրքիայում չի վախենում այդ մասին բարձրաձայնելուց։ Փառք ու պատիվ իրեն այդ հարցում,սակայն հաջորդ սերունդները կարծում ենք ցեղասպանության վերաբերյալ փոքր ինչ այլ դիրքորոշում կարող են ունենալ,անկախ նրանից թե կճանաչի Թուրքիան ցեղասպանությունը թե ոչ։ Պարզ է,որ քանի Թուրքիայում Էրդողանն էլ իշխանության գլուխ այդ երկիրը որ սրընթաց շարժում է պանիսլամիզմի ուղիով չի ընդունելու ցեղասպանութնունը։ Սակայն դա մի պատմական փաստ է,որը ուշ թե շուտ,լինի դա մյւոս տարի,թե հազար տարի հետո Թուրքիայի կողմից ճանաչվելու է,որովհետև դրա մասին խոսոմ է ոչ միայն Հայաստանն ու հայոց սփոյւռըք,աշխարհի շատ ու շատ տերություններ,նույն թվում և գերտերություննե,ֆրանսիան,Գերմանիան, Ռուսաստանը,ճանաչել են Ցեղասպանությունը ու դա քննարկման թեմա չէ։ եվ ուրեմն ինչն է Փալյանին դրդում հայտարարել,որ այդ հարցը պետք է լուծել հենց հիմա,սակայն թե ինչպես չի նշում։ որովհետև չկա,որովհետև Հայաստանը բազմիցս հայտարարել է,որ պատրաստ է Թուրքիայի հետ սկսել երկխոսություն ու սահմաններ բացել,առանց ցեղասպանությանհարցը քննարկելու,դա թողնելով հետագային։ այսօր արդեն,երբ հայ-ադրբեջանական հարաբերությունները գլանոլվ ավելի սառը բնույթ են կրում,այս խոսակցությունները դառնում են համարյա թե անիմաստ ու հայ դիվանանգիտությունից անիմաստ էներգիա են խլելու ի վերջո բանակցություններ վարելու համար պետք է երկու կողմերի ջանքերը,միայն մեկի ցանկությունը բավարար չէ։

 

Լրահոս

Դիտել ավելին