Կարևոր իրադարձություններ

«Ի գիտություն ՀՀ ժամանած քաղաքացիների»

19 Սեպտեմբեր, 2017 17:13
Հեղինակ՝ Մնացական Բիչախչյան
«Ի գիտություն ՀՀ ժամանած քաղաքացիների»

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԺԱՄԱՆԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ 

Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովին մասնակցելու համար ՀՀ ժամանած քաղաքացիներին տեղեկացնում ենք, որ եթե անձը բացի այլ պետության քաղաքացիությունից ունի նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, կարող է Հայաստանի Հանրապետությունում գտնվել առանց ժամկետային սահմանափակման. նրա նկատմամբ ՀՀ-ում գտնվելու ժամկետները խախտելու համար վարչական պատասխանատվություն չի կարող կիրառվել։
Վարչական պատասխանատվություն չի կարող կիրառվել նաև այն երկքաղաքացիների նկատմամբ, որոնց ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը լրացել է։

 

Լրահոս

Դիտել ավելին