Կարևոր իրադարձություններ

Քննարկվել են Ջերմուկի բարեկարգման ծրագրերը և քաղաքի կիսակառույցների հարցերը

19 Սեպտեմբեր, 2017 16:40
Քննարկվել են Ջերմուկի բարեկարգման ծրագրերը և քաղաքի կիսակառույցների հարցերը

Ջերմուկում իրականացվող բարեկարգման աշխատանքների ընթացքը գնահատելու և ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ հանրապետության տարածքում գտնվող կիսակառույց ու անավարտ օբյեկտների հետագա ճակատագրի վերաբերյալ ՀՀ կառավարություն առաջարկներ ներկայացնելու հանձնարարականի համատեքստում ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը նախօրեին աշխատանքային այց է կատարել ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք:

Քաղաքի պատասխանատուների, ինչպես նաև՝ շինարարների և նախագծողների մասնակցությամբ շինհրապարակում անցկացրած խորհրդակցության ընթացքում Ն. Սարգսյանը համապատասխան կառույցների հետ քննարկել է ինչպես քաղաքի բարեկարգման ծրագրերը, այնպես էլ՝ Ջերմուկում տարիներ շարունակ գոյություն ունեցող կիսակառույց շինությունների վերաբերյալ հարցերը:

 

Լրահոս

Դիտել ավելին