Կարևոր իրադարձություններ

Թուրքիան ընդլայնել է Քուրդիստանի սահմանին սկսած զորավարժության մասշտաբները

19 Սեպտեմբեր, 2017 16:33
Թուրքիան ընդլայնել է Քուրդիստանի սահմանին սկսած զորավարժության մասշտաբները

Թուրքիան ընդլայնել է սեպտեմբերի 18-ին Իրաքի սահմանին սկսված զորավարժության մասշտաբները:

Զորավարժությունը տեղի է ունենոմ Հաբուր սահմանային անցակետի հարևանությամբ, որը անցում է ապահովում Թուրքիայի հարավ-արևելյան Շըրնաք նահանգի և հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության Զահո քաղաքի միջև: Թուրքական մամուլը այս զորավարժությունը որակում է, որպես Թուրքիայի ուղերձը իրաքյան Քուրդիստանին այդտեղ անցկացվելիք անկախության հանրաքվեի ֆոնին:

Նշվում է, որ զորավարժությանը մասնակցում են շուրջ 100 միավոր ռազմական ծանր տեխնիկա, այդ թվում՝ M-60 տանկեր, ոչ հեռահար ՀՕՊ համակարգեր, հակատանկային հարձակողական զրահամեքենաներ, «Fırtına» թուրքական հաուբից հրանոթներ, ինչպես նաև առաջին օգնության մեքենանր:  

Հիշեցնենք, որ Իրաքի Քուրդիստանում նախատեսվող անկախության հանրաքվեն խիստ քննադատության է ենթարկվել պաշտոնական Անկարայի կողմից: Նախագահ Էրդողանը անընդունելի է համարել Իրաքի տարածքային ամբողջականությունը խաթարող ցանկացած գործողություն:

«Այն խորապես անհանգստացնում է մեզ՝ գտնվելով մեզանից 350կմ հեռավորության վրա»,- ասել է Էրդողանը:

 

Լրահոս

Դիտել ավելին