Կարևոր իրադարձություններ

Գորբաչովին «Առյուծի մրցանակ» են շնորհել Եվրոպայում միջուկային պատերազմը կանխելու համար

19 Սեպտեմբեր, 2017 15:00
Գորբաչովին «Առյուծի մրցանակ» են շնորհել Եվրոպայում միջուկային պատերազմը կանխելու համար

Human Projects բարեգործական կազմակերպությունը ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովին «Առյուծի մրցանակ» է շնորհել: Այս մասին ասվում է մրցանակի հանձնման կոմիտեի տարածած հայտարարությունում: 

Մրցանակն ամեն տարի շնորհվում է խաղաղության և հաշտության ոլորտում ունեցած ավանդի համար:

 

 

«Միխայիլ Գորբաչովը ժամանակակից քաղաքական գործիչների շարքում ամենակարևոր դեմքերից է: Նրա քաջության շնորհիվ ժամանակին հաղթահարվել է ամբողջ մարդկության համար մեծագույն սպառնալիքը՝ միջուկային սպառազինման մրցավազքն ու Եվրոպայում միջուկային պատերազմի սկսումը»,- նշվում է հայտարարության մեջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին