Կարևոր իրադարձություններ

Հայաստան եմ եկել, որպեսզի իշխանությունների հետ քննարկեմ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցը. Կարո Փայլան

19 Սեպտեմբեր, 2017 14:39
Հայաստան եմ եկել, որպեսզի իշխանությունների հետ քննարկեմ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցը. Կարո Փայլան

Այսօր Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի շրջանակում կազմակերպված «Հայոց ցեղասպանության ճանաչում, ցեղասպանությունների կանխարգելում, քաղաքական և իրավական գործընթացները» թեմայով քննարկման ժամանակ Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն ասաց, որ Հայաստան է եկել, որպեսզի իշխանությունների հետ քննարկի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցը:

«Պետք չէ սպասել, որ մի լավ օր է գալու և խոսելու ենք այս մասին: Պայմաններն օրեցօր վատթարանում են, պետք է ճանապարհներ գտնել` հարցերին լուծում տալու:

Ես հանդիպումներ եմ ունեցել Հայաստանի վարչապետի, նախագահի հետ՝ քննարկելու Հայաստան-Թուրքիա հարաբերությունները: Գիտեմ՝ շատ դժվար է, բայց պետք է ջանքեր թափել այդ ուղղությամբ»,- ասաց Կ. Փայլանը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին