Կարևոր իրադարձություններ

«Իրանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության ծավալները գերազանցել են Իրանի և Ադրբեջանի առևտրաշրջանառությանը»

19 Սեպտեմբեր, 2017 13:43
Հեղինակ՝ Արմեն Իսրայելյան
«Իրանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության ծավալները գերազանցել են Իրանի և Ադրբեջանի առևտրաշրջանառությանը»

2016թ. Իրանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության ծավալները գերազանցել են Իրանի և Ադրբեջանի առևտրաշրջանառությանը: 
ՀՀ մաքսային ծառայության տվյալներով՝ 2016թ. Հայաստանից Իրան արտահանվել է 76 միլիոն 988 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ ապրանք, ներմուծվել՝ 164 միլիոն 431 դոլարի ապրանք, ընդհանուր ծավալը կազմելով 241 միլիոն 419 հազար ԱՄՆ դոլար:
Ադրբեջանի մաքսային պետական կոմիտեի տվյալներով 2016թ. Իրանի և Ադրբեջանի միջև առտրաշրջանառությունը կազմել է 211 միլիոն ԱՄՆ դոլար:
Ադրբեջանի հետ համեմատվելու նպատակ ամենևին էլ չկա, սակայն մի շարք գործոններով պայմանավորված վերջին շրջանում Իրան-Ադրբեջան լարված հարաբերություններում նկատվող բարելավման միտումները քարոզչական տիրույթում այնպիսի տպավորություն էին ստեղծել, կարծես Իրանի ու Ադրբեջանի տնտեսական կապերը թռիչքաձև զարգացում են ապրում:
Պետք է նշել, որ Իրանի և Հայաստանի առևտրաշրջանառության ծավալները մեղմ ասած ևս գոհացուցիչ չեն, և իրոք ավելացման մեծ հնարավորություններ կան:
Վիզային ռեժիմի չեղարկումը, «Սյունիք» ազատ տնտեսական գոտու հիմնումը, Մեղրի-Նորդուզ սահմանային դարպասի համատեղ գործարկումը՝ սրանք վերջին մեկ-երկու տարում ստեղծված այն նպաստավոր պայմաններն են, որոնք հետևողական աշխատանքի դեպքում կնպաստեն երկկողմ տնտեսական կապերի ընդլայնմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին